ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ֆիբրինային գելը` պորտալարային արյունից, ռեգեներատիվ բժշկության նոր հույսն է. biostem.am
Bioengineering հանդեսի տվյալների համաձայն, հույն գիտնականները պորտալարային արյունից ստացված ֆիբրինային գելի հետ կապված հետազոտություններ են իրականացրել, որոնք հաստատել են վերքերի ապաքինման արագացման և հյուսվածքների ռեգեներացիայի դրդման գելի ընդունակությունը: Ներկայում բժիշկներն աշխատում են այդ պատրաստուկի արտադրության չափանիշների մշակման վրա, որպեսզի հասանելի դառնա կլինիկական օգտագործման համար:
Ֆիբրինային գելը, որպես բնական կենսանյութ, կարելի է օգտագործել մաշկի, աճառների, ոսկրերի, վերքերի ապաքինման և դեղորայքի ներդրման համար: Այն նախկինում պատրաստում էին պերիֆերիկ /վենոզ/ արյան պլազմայից: Նոր հետազոտություններն ապացուցում են, որ գելի արտադրության ալտերնատիվ և ավելի արդյունավետ աղբյուր է պորտալարային արյունը:
Հարկ է նշել, որ պորտալարային արյունից ֆիբրինային գելի ստացումը կդառնա լրացուցիչ ապահովություն ընտանիքների համար, որոնք ծրագրում են պահել նորածին երեխայի պորտալարային արյունն` ընտանիքի կենսաբանական պահպանության համար, սակայն հավաքված արյան քանակը պետք է բավարար լինի:
Գոյություն ունեն որոշակի չափանիշներ, որոնք որոշում են պորտալարային արյան անհրաժեշտ քանակը ցողունային բջիջներ անջատելու և հետագայում դրանց տրանսպլանտացիայի կամ երկարատև պահպանման համար:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYjcyACM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403